Հանրապետությունում դեկտեմբերի 27-29-ն ընկած ժամանակահատավածում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, ինչի 17 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 27-29-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 16-ը: Բացահայտվել է ավազակային հարձակման 1, գողության 12, խարդախության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 4 դեպք: