Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 15 պատահարի հետևանքով 1 մարդ է զոհվել, 20-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, սեպտեմբերի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը: Խարդախության՝ 6, շորթման՝ 2 և խուլիգանության 1 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք: