Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 5 պատահարի հետևանքով 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը, խարդախության 5 և մաքսանենգության 2 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության' 4, մարմնական վնասվածք հասցնելու' 9, խարդախության' 6, ավազակային հարձակման և կողոպուտի 1-ական դեպք: