Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 25 պատահարի հետևանքով 40 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, դեկտեմբերի 12-15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 28 դեպքից բացահայտվել է 27-ը, կողոպուտի 2 դեպքից 1-ը, խարդախության 9 դեպքից 8-ը:

 

Բացահայտվել է գողության 15, յուրացման 3, մաքսանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու և յուրացման 1-ական, մարմնական վնասվածք հասցնելու 5, գողության 2 և խարդախության 3 դեպք: