Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 27 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 35-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, նոյեմբերի 21-ից 24-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 20-ը, ավազակային հարձակման 3 դեպքից 2-ը: Բացահայտվել է խարդախության12, յուրացման 2, գողության 4, ապօրինի ծառահատման և խուլիգանության 1-ական դեպք:

 

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1, խարդախության 2, գողության և մարմնական վնասվածք հասցնելու 4-ական դեպք: