Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 8 պատահարի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպքից բացահայտվել է 4-ը, խարդախության' 6, խուլիգանության և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:

 

Բացահայտվել է նաև գողության 3 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության' 6, գողության և մարմնական վնասվածք հասցնելու' 5-ական, խուլիգանության և յուրացման 1-ական դեպք: