Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Փետրվարի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

 

Արձանագրված մարմնական վնա սվածք հասցնելու 15 դեպքից բացահայտվել է 13-ը, յուրացման 1 և խարդախության 3 դեպքերն էլ բացահայտվել են: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: