Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 17 պատահարի հետևանքով 4 մարդ զոհվել է, 24-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, հունվարի 30-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

 

Գրանցված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 21-ը, կողոպուտի 3 դեպքից' 2-ը: Բացահայտվել է գողության 20, խարդախության 16, յուրացման 3 և խուլիգանության 4 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 3 և գողության 2 դեպք: