Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' սեպտեմբերի 25-ից 28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

 

 

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը: Բացահայտվել է գողության' 22, խարդախության' 10, գույքի դիտավորությամբ ոչնչացման' 14, խուլիգանության' 2, կողոպուտի և կաշառակերության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու' 4, գողության' 8, խարդախության, ապօրինի ծառահատման և ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք:

 

 

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 41-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: