Այսօր, Ժամը 17:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը՝ ГАЗ 3110 մակնիշի 524 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկում, «Երևան սիթի»-ի հարևանությամբ, դուրս է եկել Ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին:
Բախման հետևանքով գովազդային վահանակը շրջվել է, իսկ վարորդը անգիտակից վիճակում տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։