Երեկ՝ օգոստոսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք 5-րդ զանգվածի բնակիչ, 21-ամյա Բախշիկ Բաղմանյանը, վարելով Վազ 2121 մակնիշի 777 NM 71 համարանիշի ավտոմեքենան, Դավիթ Բեկի թիվ 138 հասցեի դիմաց բախվել է Երևանի բնակիչ, 54-ամյա Պետրոս Աբգարյանի վարած ԶԻԼ մակնիշի 19 OՏ 847 համարանիշի ավտոմեքենային: Այս մասին գրում է Shamshyan.com-ը: 

 

Վթարի հետևանքով Վազ 2121-ի վարորդ Բ. Բաղմանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

 

Կայքի տեղեկություններով՝ Բ. Բաղմանյանը ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի եղբոր որդին է, ով սովորում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում:

 

 
 
 
 
 
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: