Դեկտեմբերի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին' Պռոշյան գյուղի վարչական տարածքում, Երևանի Ազատության պողոտայի բնակիչ, 26-ամյա Մարտին Արզումանյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 FT 434 համարանիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով' հայտնվել ձորակում:

 

 

Ինչպես վթարի վայրից տեղեկացնում էshamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

 

 

 Volkswagen-ի վարորդ Մ. Արզումանյանը դատախազ է աշխատում Արագածոտնի մարզի դատախազությունում:

 

 

Շարունակությունը՝ այստեղ։