Ստավրոպոլում հակաահաբեկչական ռեժիմ է սահմանվել: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

Պրեդգորնիի և Կիրովի շրջաններում հունվարի 8-ին հայտնաբերվել է չորս ավտոմեքենա՝ գնդակահարված վարորդներով:

 

Հունվարի 8-ի գիշերը Պրեդգորնիի շրջանի Սամբուկան ավանի մերձակայքում հայտնաբերվել էր ՎԱԶ-2107 ավտոմեքենան' տեղացի մի բնակչի դիակով: Երբ դեպքի վայր են ժամանել ոստիկանության անդամները, ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա պայթյուն է տեղի ունեցել, սակայն ոչ ոք չի տուժել:

 

Նույն օրվա առավոտյան Կիրով շրջանի ոստիկանները հայտնաբերել են ևս երկու ավտոմեքենա, որտեղ գտնվել է երկու տղամարդու դիակ:
Անվտանգության համերկրային ծառայության վարչության օպերատիվ շտաբը հաղորդել է, որ Ստավրոպոլի երկրամասում հայտնաբերվել է ևս մեկ ավտոմեքենա, որտեղ եղել է սպանվածի երկու դի և պայթուցիկ սարք:

 

Քրեական գործ է հարուցվել սպանություն, հրազենի ապօրինի օգտագործման, ապօրինի զինամթերքի արտադրության փաստերի առնչությամբ:

 

Ռուսաստանի ՆԳՆ-ն խնդրել է բնակչությանը պահպանել հանգստություն և զսպվածություն, դադարեցնել խուճապը և չխանգարել հատուկ ջոկատայինների աշխատանքները: