ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն Մոսկվայում, ինչպես նաև Մոսկվայի և Վորոնեժի մարզերում «հակահաբեկչական գործողության» ռեժիմ է մտցրել, գրում է ՌԻԱ Նովոստին։ Այս որոշումը կայացվել է «Վագներ» ՊՄԿ-ի սեփականատեր Եվգենի Պրիգոժինի հայտարարության պատճառով, ով հակադրվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և հայտարարել զինված ապստամբություն։
Տուլայի շրջանում «հակաահաբեկչական միջոցառումների ուժեղացման կապակցությամբ» տեղական իշխանությունները չեղարկել են հանգստյան օրերին նախատեսված զանգվածային միջոցառումները։
Ինչպես հայտնել ենք, Մոսկվայի մարզի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է Սերպուխովի մերձակայքում գտնվող Սիմֆերոպոլի մայրուղու Օկայի կամուրջների վրա երթևեկությունը սահմանափակելու և մայրուղիների արգելափակման մասին: