Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փոփոխություններ Է պահանջում զինվորականների մարտավարության մեջ, որոնք թույլ կտային նեղացնել հակաահաբեկչական գործողության անցկացման գոտին եւ ուժեղացնել սահմանների պաշտպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հաղորդել Է «Ուկրինֆորմ»-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

 

«Նախագահը նշել Է մարտավարության մեջ մի քանի փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք թույլ կտային նեղացնել հակաահաբեկչական գործողության անցկացման գոտին, ուժեղացնել սահմանների պաշտպանությունը եւ ամեն ինչ անել խաղաղ բնակչության պաշտպանությունն ապահովելու համար»,-նշել Է Պորոշենկոն՝ հուլիսի 14-ին ելույթ ունենալով ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ կայացած խորհրդակցության ժամանակ:

 

Նա «Ուկրօբորոնպրոմ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Ռոմանովին հանձնարարել Է բարելավել հակաահաբեկչական գործողության ուժերին զենքով ապահովումը:

 

Նախագահը նշել Է, որ, Ուկրաինայի անվտանգության խորհրդի տվյալներով, վերջին երեք օրվա ընթացքում ուկրաինական բանակի դեմ կիրառել են համազարկային կրակի ռուսաստանյան նոր համակարգ: Նա հավելել Է, թե հաստատվում են նաեւ մարտական գործողություններին Ռուսաստանի կադրային սպաների մասնակցության վերաբերյալ տվյալները: