Հունիսի 3-ին Ուկրաինայի Դոնեցկի շրջանում հակաահաբեկչական գործողության հետևանքով 300 աշխարհազորային է սպանվել, կա 500 վիրավոր: Այս մասին հայտնում է УНН-ն:
«Նախնական տվյալներով' ահաբեկիչների կողմից ավելի քան 300 զոհ կա: Ուկրաինացի ուժայիններից զոհվել է 2 հոգի, կա 45 վիրավոր»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ հակաահաբեկչական գործողությունների ակտիվ փուլը դեռ շարունակվում է Սլավյանսկի, Սեմյոնովկայի և Կրասնի Լիմանի մոտ: