ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն փետրվարի 18-ին մեկնել Է Դոնբաս՝ հատուկ գործողության գոտի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունում:
«Նախագահը, իրոք, մեկնել Է Հակաահաբեկչական գործողության գոտի: Երեկոյան պլանավորված Է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստը»,-նշել են մամուլի ծառայությունում:
Ինչպես հաղորդել Է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը, Պորոշենկոն մեկնել Է «Բորիսպոլ» օդանավակայանից: Թռիչքից առաջ նա հայտարարել Է, որ դեռ առավոտյան սկսվել Է ուժայինների պլանային հետքաշումը Դեբալցեւոյից: Նախագահի խոսքով՝ ներկայում զինվորականների մեծ մասը դուրս Է բերված, ընդ որում՝ նրանք դուրս են գալիս ամբողջ սպառազինությամբ: