Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն գտնում է, որ Եվրամիության առաջնորդները պետք է համապատասխան պատասխան տան Ռուսաստռանի գործողություններին' իր երկրի նկատմամբ: Ինչպես թվիթերյան իր էջում հայտարարել է Պորոշենկոյի մամուլի քարտուղար Սյատոսլավ Ցագոլկոն, այդ մասին Պորոշենկոն հայտարարել է ԵՄ ղեկավարների հետ Բրյուսելում կայացած հանդիպումների ժամանակ: «Ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի տարածք պահանջում է համապատասխան պատասխան ԵՄ-ի կողմից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' Պորոշենկոյի խոսքերն է մեջբերել Ցագոլկոն:

 

Ուկրաինայի նախագահը, ով այսօր ժամանել է Բրյուսել, արդեն հանիպում է անցկացրել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ: Ներկա դրությամբ տեղի է ունենում Պորոշենկոյի և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի հանդիպումը, որի ավատին տեղի կունենա բրիֆինգ:

 

Ավելի վաղ Ռուսաստանը բազմիցս հերքել ԶԼՄ-ների տարածած լուրերը' Ուկրաինայում ռազմական գործողություններին ռուսական զորքերի մասնակցության վերաբերյալ: