Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհանես Հանը Բելգրադ կատարած այցի ընթացքում նոյեմբերին հայտարարել է, որ Սերբիային չեն ընդունի ԵՄ, եթե նա չճանաչի Կոսովոյի անկախությունը և շարունակի հրաժարվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից: Այս մասին հայտնել է «Վլգյադը»՝ վկայակոչելով Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին:
«Հանը բառացիորեն ասել է. մենք ձեզ չլուծված խնդրով չենք ցանկանում: Քանի որ ԵՄ երկրների մեծ մասը ճանաչել են Կոսովոյի անկախությունը, նա ինձ ասաց, որ Կոսովոյի չկարգավորված խնդրով Եվրոպայի մեզ չի ցանկանում»,- ասել է Նիկոլիչը:
Սերբիայի ղեկավարն, ընդ որում, կրկնել է, որ Սերբիան երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը:
Նախագահը նաև պատմել է, որ Բելգրադ կատարած այցի ընթացքում Հանը խոսել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին, որոնց Սերբիան չի միացել:
«Նա ինձ ասել է, որ դուք դեռ կարող եք որոշ ժամանակ ձեզ այդպես պահել, որովհետև դուք ԵՄ անդամ չեք, բայց ավելի ուշ Եվրամիության արտաքին քաղաքականությունից շեղումներ չեն լինի»,- հայտնել է Նիկոլիչը: