Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ: Նրանք պատժամիջոցների ներմուծում են պահանջում պաշտպանության, էներգետիկայի, ֆինանսական ոլորտներում: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

 

Ամերիկացի մի քանի սենատորներ կոչ են արել նաև դիտարկել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հարցը:

 

Հետախուզական հարցերով Սենատի կոմիտեի ղեկավար Դիանա Ֆայնստայնը, միջազգային հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահ Ռոբերտ Մենենդեսն ու ռազմական ծառայության հարցերով կոմիտեի ղեկավար Կարլ Լևինն իրենց ստորագրություններն են դրել Օբամային հասցեագրված փաստաթղթի տակ: