ԱՄՆ-ը կարող Է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի տնտեսության ամբողջ հատվածների դեմ, եթե ՌԴ-ն չփոխի իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ: Այս մասին ամերիկյան Wall Street Journal թերթում ապրիլի 29-ին հրապարակված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
Պատասխանելով այն հարցին, թե ինչու՞ Է ԱՄՆ-ի կառավարությունը պատժամիջոցներ սահմանում Ռուսաստանի առանձին քաղաքացիների եւ ընկերությունների, այլ ոչ թե երկրի տնտեսության ամբողջ հատվածների, մասնավորապես, էներգետիկական, ֆինանսական, պաշտպանական հատվածների դեմ՝ Քերին ասել Է. «Այժմ մենք չափազանց մոտ ենք դրան: Եթե նրանք (Ռուսաստանը) շարունակեն գնալ նույն ուղիով, հենց դրան Էլ մենք կհանգենք»:
Ուկրաինայի իրադարձությունների առնչությամբ ԱՄՆ-ն ապրիլի 28-ին նոր պատժամիջոցներ Է սահմանել Ռուսաստանի յոթ պաշտոնատար անձանց եւ 17 ընկերությունների նկատմամբ: Քերիի խոսքով՝ մինչ օրս սահմանված պատժամիջոցներն արդեն որոշակի տնտեսական եւ քաղաքական արդյունք են ունեցել: Ինչպես նշում Է Wall Street Journal-ը, դրա վկայությունն Է, առաջին հերթին, այն փաստը, որ Ռուսաստանը զորքերը չմտցրեց Ուկրաինայի արեւելյան տարածաշրջաններ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: