Գրոզնիում դեկտեմբերի 5-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից, չեղյալ է հայտարարվել հակաահաբեկչական գործողության (ՀԱԳ) ռեժիմը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը' վկայակոչելով Չեչնիայում ստեղծված օպերատիվ շտաբի ներկայացուցչին:

 

«Ահաբեկչական հարձակումների կանխման, քաղաքացիների անվտանգության ապահովման և ավազակախմբի չեզոքացման նպատակներով Անվտանգության համերկրային ծառայության Չեչնիայի Հանրապետության վարչության (ԱՀԾՎ) պետի որոշմանը համապատասխան, դեկտեմբերի 4-ին Մոսկվայի ժամանակով ժամը 2:30-ից Գրոզնիում սահմանվել էր հակաահաբեկչական գործողության ռեժիմ:

 

Հատուկ միջոցառումների անցկացման ընթացքում ավազակախմբի մասնակիցները վտանգազերծվել են: Դեկտեմբերի 5-ին Մոսկվայի ժամանակով ժամը 12:00-ից Գրոզնիում ՀԱԳ-ի ռեժիմը չեղյալ է հայտարարված»,- նշել է նա: