Ավստրալիայի ոստիկանությունն ապրիլի 18-ին հակաահաբեկչական գործողության ընթացքում Մելբուռնում ձերբակալել է 5 դեռահասի, ովքեր կասկածվում են ահաբեկչություններ իրականացնելու մտադրության մեջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Ոստիկանությունը հայտնել է, որ ձերբակալվածները 18-19 տարեկան են, և որ նրանք ծրագրել էին սառը զենքի գործադրմամբ ուժային կառույցների աշխատակիցների դեմ ահաբեկչություններ իրականացնել Վետերանների օրը՝ ապրիլի 25-ին:
Նշվում է, որ նրանք ԻՊ-ի կողմնակիցներ են: Ոստիկանությունը փնտրում է նրանց հանցակիցներին: