Դաղստանի Գուբդեն գյուղում հակաահաբեկչական գործողության ռեժիմը (ՀԳՌ) հանվել է, հայտնել են հանրապետության ազգային հակաահաբեկչական կոմիտեում (ԱՀԿ)։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նշված ռեժիմը գյուղում հայտարարվել էր դեկտեմբերի 16-ին, երբ անվտանգության մարմինները ստացել են տեղեկություններ այն մասին, որ առանձնատներից մեկում հանցագործներ են գտնվում, որոնք կասկածվում են ահաբեկչական ուղղվածության հանցագործություններ կատարելու մեջ։ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հատուկ նշանակության ուժերով արգելափակվել է այն տունը, որտեղ թաքնվում էր հանցագործների խումբը, մոտակա տների բնակիչները տարհանվել են։
Դեկտեմբերի 17-ի առավոտյան լույսը բացվելուն պես հակաահաբեկչական գործողությունը մտել է ակտիվ փուլ։ Ոչնչացվել է երկու զինյալ և խմբի պարագլուխը։ Նրանցից մեկի ինքնությունը նախնական հաստատվել է։ ԱՀԿ-ի օպերատիվ շտաբում առկա տվյալներով՝ նա Ալիհաջի Խամուտաևն է, որն անլեգալ դրության է անցել 2011 թվականին։ Նա սպանել է 8 մարդու, հարձակում գործել ՌԴ ՆԳՆ ստորաբաժանումներից մեկի շարասյան վրա։
Տեղում հայտնաբերվել է հրազեն, զինամթերք և նռնակներ։ Քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ և իրավապահների շրջանում կորուստներ չկան։