ՌԴ-ն արտակարգ դրության ռեժիմ է մտցրել Ռոստովի մարզի՝ Ուկրաինային սահմանակից 15 վայրում: Համապատասխան հրամանը երեկ երեկոյան ստորագրել է Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

 

«Արտակարգ ռեժիմն առաջին հերթին վերաբերում է այն քաղաքային և մարզային կառույցներին, որոնք պատասխանատու են արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացման և գործընթացի համար»,- ասված է հայտարարության մեջ:

 

Արտակարգ դրություն մտցնելու համար հիմք է հանդիսացել Ուկրաինայի հարավ-արևելյան մարզերից մարդկանց մեծ ներհոսքը, ինչն էլ առաջացրել է ժամանակավոր ընդունման կենտրոններ ստեղծելու և դրանցում տեղակայելու անհրաժեշտություն: