Գերմանիայում մի խումբ երիտասարդներ սկանդալ են հրահրել՝ միզելով Եվրոպայում սպանված հրեաների հուշարձանի վրա:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ մի քանի երիտասարդներ Ամանորը նշում են Բեռլինի կենտրոնում գտնվող Հոլոքոսթի զոհերի հուշարձանի մոտ: Երիտասարդներից մեկը բարձրացել է բետոնե աղյուսի վրա և միզել հուշարձանի վրա:
Ոստիկանությունը չի միջամտել՝ մեկնաբանելով, որ իրենք չեն զբաղվում չնախատեսված վայրերում կարիքները հոգացող մարդկանց պատժմամբ: