«ՅՈՒԿՈՍ» նավթային ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ժամանել է Իսրայել: Այս մասին հայտնում է իսրայելական Calcalist պարբերականը:
Ենթադրվում էր, որ նա հանդիպում կունենա «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին գործընկերներ Լեոնիդ Նևզլինի և Վլադիմիր Դուբովի հետ:
Խոդորկովսկու մամուլի քարտուղար Օլգա Պիսպանեն հայտնել է, որ Խոդորկովսկիի' Իսրայել կատարած այցը գործնական բնույթ չի կրում:
«Իսրայել կատարած այցը գործնական աշխատանքներ չի նախատեսում: Պարզ չէ նաև, թե որտեղ Միխայիլ Խոդորկովսկին մշտական բնակություն կհաստատի»,-նշել է Պիսպանեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «ՅՈՒԿՈՍ»-ի նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին առաջիկայում պետք է տեղափոխվի և ապրի Շվեյցարիայում։