Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-12-ը Սոչիում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա ԱՊՀ գործընկերների հետ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
«Հոկտեմբերի 10-ին Վլադիմիր Պուտինը երկու հանդիպում կունենա՝ առաջինը Տաջիկստանի հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի, երկրորդը՝ Մոլդովայի հանրապետության նախագահ Իգոր Դոդոնի հետ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահը հոկտեմբերի 11-ին՝ մինչ ԱՊՀ և ԵԱՏՄ գագաթնաժողովի մեկնարկը, հանդիպում կունենա Ուզբեկստանի նախագահ Շավկատ Միրզյոևի, իսկ հոկտեմբերի 12-ին՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։
«Բացառված չէ նաև այլ հանդիպումների անցկացումը, սակայն ես հայտնեցի նրանց մասին, որոնք համաձայնեցվել են և որոնց հետ կապված մեր նախագահի գրաֆիկում առանձնացվել են ժամանակահատվածներ»,-պարզաբանել է Ուշակովը լրագրողներին։