Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 2-ին Մոսկվայում կհանդիպի Հորդանանի թագավոր Աբդուլլահ II-ի հետ: Այս մասին հայտնել է gazeta.ru-ն:
«Բանակցությունների ընթացքում նախատեսվում է բարձր մակարդակի վրա քննարկել երկկողմանի համագործակցության հարցերը, այդ թվում նաև համատեղ էներգետիկ, ենթակառուցվածքային և գյուղատնտեսական ծրագրերը Թագավորության տարածքում ռուսական ընկերությունների մասնակցությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կողմերը նաև նախատեսում են տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր փոխանակել, այդ թվում նաև Սիրիայի, Լիբիայի իրավիճակը և Մերձավոր արևելքի խնդիրների կարգավորումը: