ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հոկտեմբերի 11-ին Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի Աբու Դաբիի արքայազնի հետ:

 

«Կիրակի օրը տեղի կունենա «Ֆորմուլա 1»-ի մրցավազքը, նախագահը կմասնակցի միջոցառմանը, կահանդիպի Աբու Դաբիի թագաժառանգի հետ, ով նույնպես ներկա կլինի մրցավազքին: Տեղի կունենա առանձին հանդիպում, անհատական բանակցություններ», - Պեսկովին մեջբերում է ՌԻԱ «Նովոստին»:

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով' այլ շփումներ չեն բացառվում, այդ թվում նաև Pirelli իտալական ընկերության ղեկավարի հետ: