Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին, «եթե վերջինս ցանկանա»: Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ' այդ մասին Պուտինը հայտարարել է մի քանի րոպե առաջ:
Միաժամանակ, ՌԴ նախագահը մեկնաբանել է վրացի մարզիկների մասնակցությունը Սոչիում անցկացվող օլիմպիական խաղերին և ընդգծել, որ այդ որոշումը մեկ քայլ առաջ է ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից: Մարգվելաշվիլիի հետ հնարավոր հանդիպման մասին Պուտինին հարցրել են վրացի լրագրողները: Ռուս-վրացական հարաբերությունները ճգնաժամ են ապրուջմ 2008 թվականի վրաց-օսական հակամարտությունից հետո: