Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ կանցկացնի Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ, ով աշխատանքային այցով կլինի Ռուսաստանում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից, «բանակցությունների ընթացքում առաջնորդները կքննարկեն ռուս-պաղեստինյան հարաբերությունների հիմնական հարցերը, կդիտարկեն դրանց հետագա զարգացման ուղիները»:
Պետությունների ղեկավարները հատուկ ուշադրություն կդարձնեն Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ընթացիկ իրավիճակին, կքննարկեն պաղեստինա-իսրայելական խնդիրը: