Հունվարի 11-ին' ժամը 16.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 6/1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ և ծանրաքաշ քաղաքացին ընկել է. անկողին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները Հ. Ա.-ին (ծնվ. 1931թ.) անվնաս բարձրացրել և տեղափոխել են անկողին: