Հունվարի 11-ին «Գնունի» շինանյութի շուկայում ծեծկռտուք է տեղի ունեցել: Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը Lurer.com-ի հետ զրույցում նշեց, որ միջադեպի մասնակիցներից մեկը եղել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի որդին։ Նրա մեքենայից թմրանյութ է հայտնաբերվել: Նշանակվել է փորձաքննություն:

Ոստիկանության կենտրոնական բաժնում հետաքննություն է ընթանում: