Քաղաքականության մեջ բանավեճը ՀՀԿ-ի համար ընդունելի տարբերակ է, բայց երկրորդ նախագահի հարցազրույցը համեմված էր ոչ ընդունելի, որոշ դեպքերում նաև վիրավորական արտահայտություններով: Իսկ վիրավորական տոնայնությանն անցնելը խոսում է փաստերի բացակայության մասին: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում' անդրադառնալով Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրապարակային ելույթներին, ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով' քաղաքական բանավեճում վիրավորանքի գործիքակազմը չի զարդարում որևէ քաղաքական գործչի, առավել ևս' պաշտանաթող նախագահին:

 

Մանավորապես, Քոչարյանի վերլուծություններում՝ Էդուարդ Շարմազանովն ապագային ուղղված քայլեր չի տեսնում' «Անցյալում մնացած քաղաքական գործչի վերլուծություններ են, որոնք ժամանակավրեպ են»:

 

Ինչ վերաբերում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված գազային պայմանագրին.

 

«ՀՀԿ-ն վճռական է իր ծրագրերում: Ռուսաստանի հետ վերջերս ստորագրված գազային և նավթային պայմանագրերի մասին բազմիցս խոսվել է պառլամենտում և պառլամենտից դուրս: Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների, մենք իրականացնում ենք քայլեր, որոնք պետք է դրական ազդեցություն ունենան Հայաստանի վրա և դրանք բխում են մեր քաղաքացիների շահերից»,-եզրափակեց Շարմազանովը: