Անգլիայի Ուեսթ Միդլենդզ շրջանում 26-ամյա կինը մեղադրվել է՝ նորածին երեխային այգում թողնելու համար:

 

Շան հետ զբոսնող մի մարդ անցյալ տարի հոկտեմբերի 31-ին գտել էր երեխային այգում՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ: Հետագայում հիվանդանոցի աշխատակիցները երեխային անվանել են Ջեյդ:

 

Ոստիկանության խոսնակն ասել է, որ կինը պետք է ներկայանա դատարան հունվարի 29-ին:

 

Ջեյդը, ով հիմա 10 շաբաթական է, երկու շաբաթ բուժվել է ինֆեկցիայի դեմ, իսկ հիմա լավ է: