Հունվարի 11-ին ոստիկանության Տավուշի բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Սարգիս Ա.-ն և կամավոր հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 229 փամփուշտ և 2 դատարկ պահունակ:

 

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: