Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ կքննարկի սիրիական ճգնաժամի և Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունների իրավիճակը: Այս մասին հայտնում է ria.ru-ն։

 

«Ես ցանկանում եմ խոսել Հռոմի պապի հետ' հատկապես սիրիական հարցի շուրջ։ Մեր քննարկումները կարող են նաև օգտակար լինել Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունների ծրագրերին»,- ասել է Օլանդը։

 

Սիրիայի Մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ 2011 թվականին սկսված հակամարտությունից ի վեր Սիրիայում զոհվել է մոտ 100.000 մարդ:

 

Ֆրանսիայի նախագահի պաշտոնը 2012թ. զբաղեցնելուց հետո Օլանդը 4 անգամ եղել է Հռոմում, սակայն ոչ մի անգամ չի այցելել Վատիկան։