Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 3-ին Ժնևում կքննարկի սիրիական ճգնաժամի վերաբերյալ հարցեր: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Լավրովը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի և Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի համատեղ բանագնաց Ախդար Իբրահիմիի հետ: Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկում միջսիրիական բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Նախարարը Ժնևում կմասնակցի նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին:
Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել էր փետրվարի 10-ին՝ առանց մեծ հաջողություններ գրանցելու: Նախատեսվում է, որ բանացկությունների երրորդ փուլը կմեկնարկի մարտին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունն ավելի վաղ հայտարարել էր, որ սիրիական ճգնաժամի լուծման միակ տարբերակը ժնևյան բանակցությունները շարունակելն է: