Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 9-ին այցով կուղեւորվի Վատիկան, որտեղ հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը' հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին, ապրիլի 7-ին Թբիլիսիում կայացած բրիֆինգի ժամանակ հայտնել Է Վրաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ ԴավիÕ © Կերեսելիձեն:

 

«Գեորգի Մարգվելաշվիլին ապրիլի 9-ին կայցելի Սուրբ Աթոռ եւ հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ»,-ասել Է Կերեսելիձեն:

 

Մարտի վերջին առաջիկա այցի մանրամասները Մարգվելաշվիլին քննարկել Է Վատիկանի պատվիրակ Մարեկ Սոլչինսկու հետ: