Ինչպես հայտնում է «Prime Crime» լրատվական գործակալությունը, երեկ Կիևում' Դեֆտյարսկայայի փողոցի 3-րդ բնակարանում, Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են Քութաիսից 3 մարդու, որոնցից երկուսը օրենքով գողեր են, իսկ երրորդը դեռ նոր պետք է արժանանար այդ «տիտղոսին»:

 

BMW մակնիշի մեքենայում ոստիկանները ճանաչել են իրենց հին ծանոթ, 39-ամյա Պոլիկարպ Ջանելիձեին, ով անցյալ տարվա սեպտեմբերին ձերբակալվել և արտաքսվել էր Ուկրաինայից։

 

Մեքենայի երկրորդ ուղևորն «օրենքով գող», 41-ամյա Վլադիմիր Ջավախաձեն է՝ Կուրշան կամ Վալերա Քութաիսկին։ 1998 թվականից ի վեր նա ոստիկանություն չի ընկել, չնայած նրա մասին միշտ խոսվել է։

 

Ըստ աղբյուրների' Կուրշան է 2002 թվականին թագադրել Պոլիկարպին։ Իսկ Ջավախաձեին «օրենքով կյանքի անցաթուղթ» է տվել Քութաիսիից «օրենքով գող» Դաթո Սեբիսկվերաձեն:

 

Նրանք տուգանվել են 190 գրիվնիով այն բանի համար, որ ձերբակալության ընթացքում անվայելուչ արտահայտություններով են դիմել ոստիկանության աշխատակիցներին։ Եթե բացահայտվի, որ նրանք անօրինական են գտնվել Ուկրաինայում, ապա չի բացառվում, որ նրանք կարտաքսվեն։