Հունվարի 16-ին «Գազպրոմ» ԲԲԸ կենտրոնական գրասենյակում Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կնքեցին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ 20% բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջպետական համաձայնագրի զարգացման շրջանակում: «Գազպրոմ»-ը ավելացնում է իր բաժնեմասը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում մինչեւ 100%: Ընկերությունը կոչվելու է «Գազպրոմ Արմենիա»:

 

«Այս գործարքն ամբողջությամբ համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական համագործակցության ոգուն: «Գազպրոմը» երկար տարիներ հաջողությամբ համագործակցում է հայ գործընկերների հետ տարբեր ուղղություններով: Մեր կողմից իրականացվել են լայնածավալ նախագծեր և մայրուղային փոխադրումների և էլեկտրաէներգետիկայի ոլորտոներում: Իսկ ամենակարևորը, ձեռք է բերվել Հայաստանի համար սոցիալական մեծ նշանակություն ունեցող արդյունք՝ մենք հասել ենք 96 տոկոս գազաֆիկացման մակարդակի:

 

Մեր համագործակցության մեկ այլ կարևոր ուղղություն է՝ գազաշարժիչային վառելիքը: ԱԳԼՃԿ-ների քանակը Հայաստանում նույնիսկ գերազանցում է Ռուսաստանում դրանց քանակին: Եվ մենք մեր հայ գործընկերներից սովորելու բան ունենք: «Գազպրոմը» միշտ եղել է եւ մնալու է Հայաստանի հուսալի գործընկերը»,-ասել է Ալեքսեյ Միլլերը:

 

«Գազպրոմ» ԲԲԸ պաշտոնական կայք