Կնոջը խեղդամահ անելու մեջ մեղադրվող պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի բնակիչ Հովսեփը Իսրայելյանը կալանավորվել է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական վարչության ավագ սպա Մերի Սարգսյանը՝ հավելելով, որ Հ.Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ (սպանություն, ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 13-ին։ Ըստ նախնական վարկածի, խանդի պատճառով 28-ամյա Հովսեփը Իսրայելյանը խեղդամահ է արել իր կնոջը՝ 26-ամյա Հասմիկին Զաքարյանին, ապա՝ մեղայականով ներկայացել ՀՀ պաշտպանության նախարարության Տավուշի մարզի ռազմական ոստիկանություն։
Երիտասարդ ամուսիններն ունեն երկու անչափահաս երեխաները՝ 6-ամյա աղջիկ և 4-ամյա տղա, ովքեր դեպքից հետո տեղափոխվել են ազգականների տուն: