Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի մի խումբ նավեր սկսել են իրենց մասնակցությունը ցուցաբերել Սիրիայից քիմիական զենքի փոխադրման գործընթացին: Այս մասին հայտնում է BBC-ն:

 

Վտանգավոր բեռը դանիացիները կտեղափոխեն Իտալիա: Ջոյա Տաուրո կղզում փետրվարի առաջին շաբաթներին քիմիական զենքը կբեռնվի ամերիկյան հատուկ նավի վրա, որի վրա էլ կոչնչացվի քիմիական զենքը:

 

Իտալական Ջոյա-Տաուրո քաղաքի նավահանգստում սիրիական քիմիական զենքի վերբեռնման մասին Իտալիայի կառավարության և միջազգային մարմինների որոշումը բողոք է առաջացրել տեղական բնակչության շրջանում:

 

Ջոյա-Տաուրոյի քաղաքապետ Ռենատո Բելոֆորեն իր անհանգստությունն ու վրդովմունքն է հայտնել կապված այս որոշման հետ:

 

Ավելի վաղ Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Մաուրիցիո Լուպին հայտարարել է, որ վերբեռնման գործողությունը վտանգ չի ներկայացնում և կիրականացվի անվտանգության բոլոր նորմերի պահպանմամբ, հաղորդում է Corrierre de la Sera-ն: