ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տան նկատմամբ Երևանի քաղաքապետարանում վարչական վարույթ է հարուցվել: Վարույթի համար հիմք է հանդիսացել Լևոն Տեր-Պետրոսյանի դիմումը' Ծիծեռնակաբերդի խճուղու հ.10 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող տան կիսանկուղային և 1-ին հարկերի տարածքների գործառական նշանակությունը փոխելու պահանջով: Գրում է «Փաստինֆո»-ն:
Բանն այն է, որ առաջին նախագահը որոշել է իր տան այդ 2 հարկերում գրասենյակ հիմնել: Վարչական վարույթի ավարտին քաղաքային իշխանությունները պետք է կամ թույլատրեն, կամ արգելեն Լևոն Տեր- Պետրոսյանին իր սեփական տանը գրասենյակ ունենալ:
Մանրամասներն' այստեղ: