Հնդկաստանի Թեյն քաղաքի թաղամասերից մեկում հայտնաբերվել է 12-ամյա աղջկա մարմինը, ում ըստ ոստիկանության՝ բռնաբարել են, այնուհետև՝ սպանել:
Հունվարի 16-ին աղջիկը դուրս է եկել տանից՝ դպրոց գնալու, սակայն ետ չի վերադարձել: Ընտանիքի անդամները ապարդյուն որոնումներից հետո դիմել են ոստիկանություն՝ հայտնելով աղջկա անհետանալու մասին:
Երեկ կեսօրին աղջկա մարմինը հայտնաբերվելէ ոստիկանների կողմից: Դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ սպանվելուց առաջ աղջիկը բռնաբարվել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: