«Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցիչները Սիրիայում կին ահաբեկիչների համար ճամբար են ստեղծել, որոնք կհետևեն «սպիտակ այրու» օրինակին: Վերջինս մասնակցել էր Նայրոբիի առևտրի կենտրոնի ահաբեկչությանը: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն:

 

Տվյալ տեղեկությունը հայտնել է ահաբեկիչներին աջակցող բլոգեր Աբու Կուական։ Նա հայտնել է, որ բոլոր քույրերը, ովքեր ջիհադ իրականացնելու հնարավորություն են փնտրում, կարող են չանհանգստանալ. նրանց մասին հոգ կտանեն։

 

Կին-ահաբեկիչների ճամբարի գտնվելու վայրը հայտնի չէ: Հնարավոր է' այն հիմնվի Սիրիայում։