ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի՝ 2014թ. հունվարի 17-ի որոշումներով, դադարեցվել են Կարինե Ավանեսյանի թիվ 256 և Հրայր Քիշմիրյանի թիվ 946 փաստաբանական գործունեության արտոնագրերի գործողությունը:

 

Արա Զոհրաբյանի որոշումների համար հիմք են հանդիսացել այն փաստերը, որ վերոնշյալ փաստաբանները դատապարտվել են խարդախություն կատարելու համար: