
Էբոլայի լայնածավալ տարածումը դադարեցվել է համաճարակից առավել տուժած երկու երկրներում։ Այս մասին հայտնել է Deutsche Welle-ն։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ Գվինեայում և Լիբերիայում մահացու վիրուսով վարակվածների թիվն ավելանում է միայն առանձին շրջաններում։ Մինչդեռ Էբոլայի տարածումը շարունակվում է Սիերա Լեոնեում:
Մահացու համաճարակը հաջողվել է հսկողության տակ առնել Մալիում։ Սակայն Ֆրանսիայի իշխանությունները խորհուրդ չեն տալիս իրենց քաղաքացիներին այցելել այդ երկիր։ Վարակվելու առանձին դեպքեր գրանցվել են նաև Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում և ԱՄՆ-ում։