ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու և ընկերների՝ կողմից քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնելու մասին Tert.am-ի հրապարակման տեղեկության մանրամասները։
Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ երեկ հաղորդել էինք նաև, որ ականատեսների վկայությամբ' խումբը եղել է զինված և որ դեպքը տեսանկարահանվել է տարածքում տեղադրված տեսախցիկներով: